Posted in Ֆիզիկա 8

Դաս3,4

Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարչման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

Արագացման միավորն այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր 1վ-ում փոփոխվում է 1մ/վ-ով։ Արագացումը սովորաբար նշանակում են a տառով(լատիներեն «ակսելերատիո» արագացում բառից)։ Եթե մարմնի արագությունը աճելով 0-ից, t ժամանակի ընթացքում հավասարվում է v-ի, ապա 

Արագացում=արագություն/ժամանակամիջոց

a=v/t

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

V=s/t

S=vt

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը

Արագություն=արագացում*ժամանակամիջոց

V=at

Ճանապարհ=1/2արագություն*ժամանակամիջոց

S=1/2vt

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12

Անցած նյութի կրկնողություն

Posted in Հայոց լեզու 8

Բացահայտիչ 2

Արամին՝ որպես օրինապահ զինվորի, հատնեցին շնորհակալություն:

Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:

  • Գտիր մսնական բացահայտիչներն ու ընդգծիր:

Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնի լավագույն նվեր:

Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:

Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:

Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցեր տվեց:

Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:

Մասնական բացահայտիչը կազմվում է ինչպես և որպես բառերով:

  • Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝ բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 

Տունը՝ որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա։

Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

Նավի սուր քթամասը՝ ինչպես հսկա թուր, ճեղքում էր ջուրը։

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

Այդ տակառը՝ ինչպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել։

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:

Անտառը թաքցնում էր՝ որպես մութ վարագույր, այդ հսկա կենդանիների բախումը։

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

Ամպերը՝ ինչպես սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով։

  • Կետերի փոխարեն ավելացրու մասնական բացահայտիչներ:

Էլիասը`ինչպես գիտ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որպես բնություն, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես առաջին խոսք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`ինչպես մարդ:
Պահակը`որպես փրկիչ, որոշեց ինձ մենակ չթողնել:

  • Փորձիր ինքդ ներկայացնել մասնական բացահայտիչի կետադրության սկզբունքը:
  • Կետադրիր:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը, իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ, կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Posted in Գրականություն 8

Գլուխ Գ

Բացատրել բառերը

Վեհանձնություն- մեծահոգություն,  բարձրահոգի, վեհասիրտ

Շորթել-  խլել

Երաշխիք- որևէ բանի համար նախապես սահմանվող ապահովություն

Անվրեպ- չվրիպող

Նիրհել- ննջել

Կիրճ-  լեռնանցք

Կարկամել- լեզուն կապ ընկնել

Կզակ-  ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը

Պատվար-   պատնեշ

Շառաչ- աղմկալից ձայն

Անողոքաբար- անողոք կերպով

Տնտղել- ուշադրությամբ զննել

Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).

Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:

Երբ ծերունին ձուկ բռնեցնա մտածեցոր այդ հսկայական ձուկը շատմարդկանց կկբավականցնի։ Ճիշտ էնա խղճում էր ձկանըբայց դաչփրկեց նրան ևծերունին ստիպված էր սպանել։ Իմ կարծիքով շատլավ էոր աստղերից ու երկնքից լուսատուներին մարդը չի կարողիջացնելթե չէ հաստատ իր կարիքների համար նրանց էլ կսպաներ ուկվերացներ երկրի երեսից։ Մարդու կողմից ոչնչանալու վտանգ չիսպառնում լուսնինարևինբայց նույնը չենք կարող ասել բնության ուկենդանական աշխարհի մասին։ Եթե մի տեղից կարելի է ուտելիքշորթելապա մադը վերացնում է ցանկացած կենդանու ու թռչնի։Կենդանուն սպանում է իր գեղեցիկ ու տաք հագուստի համարծառըկտրում է ջերմանալու համար։  Նույն բնական կարիքները հոգալուհամար մարդը կսպաներ նաև լուսատուներինառանց մտածելուորկհայտնվի սարնամանիքիմթության ու խավարի մեջ։

Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:

Հոգեկան բարձր հատկանիշներով օժտվածներողամիտ ուբարյացակամՎեհանձն –մեծահոգի,  բարձրահոգի և վեհասիրտ։

Նա անձեռնմխելի էհպարտանհնար է առանց նրա կյանքը և նաբարձր է բոլորից ու օգտակար։