Posted in Հայոց լեզու 8

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է ծնողների խոսքը:
  • Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
  • Գյուղի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Գտնել հատկացուցիչները:

  • Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
  • Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
  • Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
  • Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
  • Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
  • Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
  • Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
  • Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

  • Նրա ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
  • Իմ պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
  • Քաղաքի երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
  • Երևանի պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
  • Զինվորները շատ արագ էին կատարում գնդապետի հրամանները:

Ուշադրություն դարձրեք. 

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

  • Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Որսնս իր ոտքով եկավ:
  • Սիրտդ քա՛ր է, քա՛ր:
  • Շուրջս ոչինչ չեմ նկատում:
  • Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:

Կետադրիր.

1.Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի՝որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

  • Կերպարանքը փաթաթված՝ սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
  • Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը՝ ընկած է փոքրիկ քաղաքը:
  • Ապարանքի շուրջբոլորը՝ քարե, հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Posted in Հայոց լեզու 8

ՈՐՈՇԻՉ

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

  • Երիտասարդ տղայի անշնորք պահվածքը կարգապահ ուսուցիչներին դուր չէր գալիս:
  • Գրքասեր Արմենի սիրելի գիրքը կորավ:
  • Մաքուր խոհանոցում երիտասարդ մայրը համեղ ճաշ էր եփում:
  • Մտերիմ ընկերուհին հայտնեց լավ լուրը:
  • Մեծ սենյակի գունավոր պատից կախված էր գեղեցիկ նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

  • Երկրաշարժից փլուզվող աշխարհը մահից վախեցած մարդուն սպառնում է բնությունը ոչնչացնող աղետներով:
  • Քաղաքով հիացած այցելուն կարծես թե ընտելացել էր նոր գնած տանը:
  • Նա պարզ լսում էր ծնողներին կարոտած երեխաների աղմուկը:
  • Անդորրը տարածվել էր գեղեցիկ ծաղկած այգիների վրա:
  • Աղբյուրի մաքուր ջրի մի կոհակ բարձրացավ սև բարձր քարի վրա:

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

  • Քամին, որը ուժեղ փչում էր հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները, որոնք կախված եին ճյուղերից:
  • Երկիրը , որը պտտվում է իր առանցքի շուրջ ,հենվում է ոսկե գորտի վրա, որը շատ փոքր է։
  • Ծուխը, որը պխտորում էր օդը,  խառնվել էր մշուշին,որի արդյունքում ես ոչինչ չեի տեսնում :
  • Գագաթը, որը ամառ, ձմեռ պատված էր ձյունով փայլում էր շողքերով, որը ընկնում էր նրա վրա լուսնից:
  • Դաշտի մեջ, որտեղ կայն վարդերի փունջեր , քարե երկու սյուն էր կանգնեցված:

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

  • մի կին քաշում էր գանգակի պարանը: – անտառաբնակ բուի նման
  • այդ ձայնը ուշքի բերեց նրան: – սրտաբուխ ու մտերիմ
  • գազանիկը թաթեր ուներ: – երկարբարակ ու ոսկրոտ մատներով
  • աշունը շուկան լցրել է մրգերով: – ախորժելի, քաղցրահամ
  • ես տեսնում եմ ծառը և թիրախը: – նրանից կախված

Կետադրել:

  • Քայլում էր մի գեղեցիկ տիկին՝ տակավին դեռատի, քնքուշ, նրբիրան:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ:
  • Լեռան փեշին ապարանքն էր` դարերի փոշին կամարներին դրած:
  • Հացերի կողքին քնած էր հացթուխը` ալյուրոտված, ձեռքերը խմորոտ:
  • Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր` ծաղկազգեստ ու բուրող:
  • Մայրամուտին` ծովը շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
  • Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
  • Հավաքվածներին  մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին եդեմական տեսարան:

Posted in Հայոց լեզու 8

ՈՐՈՇԻՉ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց: – Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1.  Բառ
  2.  Բառակապակցություն
  3.  Նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Սարից բերված հոտավետ ծաղիկները դաշտում օրորվում էին:
  • Բարձր ժայռին կառուցված դամբարանից զարմացած դուրս եկան:
  • Ուշադիր հետևում էինք զարմացած, յուրօրինակ, փողոցի անցորդին:
  • Անիի ալևոր պապիկը աշխատում էր կավով:
  • Անահիտը ընկերոջից նեղացել է իր պահվածքի համար:

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

  • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
  • Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
  • Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հանկարծ, ալեկոծվեց:
  • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր, չօգտագործված:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Ծաղիկը, որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում, կարծես միակն էր:
  • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
  • Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, դուրս թռավ անտառից:
  • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեօծ սրճամանով:
  • Նրա՝ հիասթափությունը մատնում էին աչքերը, որոնք զրկվել էին կենսական փայլից:

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ: 

Բարձր, հեռավոր լեռների ստվերները, մռայլ, ծածկել էին դաշտերը՝ կանաչ: Advertisements

Posted in Հայոց լեզու 8

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Որոշ չափով համամիտ եմ, որոշ չափոփվ համամիտ չեմ, քանի որ հոգևոր կրթույունը կարող է լինել Աստծո բացահայտումը երեխայի մեջ, սակայն գիտելիքների ձեռք բերում դա երեխայի զարգացումն է:

Համամիտ եմ, քանի որ հեգևոր կրթությունը մարդու իմացական ձգտումն է:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Այո կրթության միջոցով մորդը կարող է բացահայտել անմահությունը:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Կրթության միջոցով մարդը կարող է լուսավորել իր միտքը և քոգին:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Համաձայն եմ, որ կրթության միջոցով կարող ես կյանքի ճանաչել:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Կրթունթյունը կարող է հանդիսանալ կյանքի վերափոխման  միջոց:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Համաձայն եմ, քանի որ որքան կրթված ես այդքան բարձր է բարեկեցության մակարդակը:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Կրթությունը ամենինչ է, ինչպես նաև լույսի հաղթանակն:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Այո կրթուոթյունը փոքր երեխային սովորեցնում է թռչել և ճախրել:

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:

Թռիչքը մարդուն պարգեևում է մտքի ազատություն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Մարդու էությունը կապված է Տիեզերքի հետ:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

Այո երբ դու երջանիկ ես երջանիկ է նաև քո շրջապատք:

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Այս կյանքում մենք ունենում ենք բազմաթիվ ուսուցիչներ։Նրանցից յուրաքանչյուրը մեզ կրթություն է տալիս և սարքում է բանիմաց մարդ։ Մենք պետք է շատ շնորհակալ լինենք նրանց։ Սակայն ուսուցիչ չի նշանակում միայն մարդ, ով մեզ կրթություն է տալիս։ Ամենաթանկ և կարևոր ուսուչին այս կյանքում այն մարդն է, ով մեզ տալիս է կյանքի դասեր և օգնում է կյանքին նայել ճիշտ կողմից։ Ինձ համար ամենալավ ուսուցիչը մայրս է, քանի որ նա մանկությունից մինչև կյանքիս վերջ իմ կողքին է լինելու իր խորհուրդներով։ Մորից հետո երկրորդ ուսուցիչը դա գիրքն է։ Գիրքը մեր առջև բացում է նոր աշխարհ և սովորեցնում է ինչպես հաղթահարես յուրաքանչյուր խնդիր։ Կարևորե՛ք այն մարդկանց, ովքեր Ձեզ խելք և կրթություն են տալիս։

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

՛՛Հոգում կրակ ունենալ՛՛ նշանակում է ինել կիրթ, զարգացած: Լինել բարի, բերեհոքի, ունենալ բարի մտքեր և հոքի:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

՛՛Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի՛՛ նշանակում է, որ աշխարը կհայտնվի տիֆիտության մեջ:

  • Տեքստում գտիր վարժապետօջախանախորժբորբոքվելվաղօրոքխարդախշիջանելսուզվել բառերի հոմանիշները
  • վարժապետ-ուսուցիչ
  • օջախ-կրակ
  • անախորժ-տհաճ
  • բորբոքվել-տաքանալ
  • վաղօրոք-նախապես
  • խարդախ-կեղծ
  • շիջանել-հանգել
  • սուզվել -ընկղմվել
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Իմ կարծիքով հոգևոր ուղին՝ մարդու հոգևոր ներհաշխարհն է, կրթվածությունը, զարգացածությունը: Հոգևոր ուղին դա մարդու ներգին դաստիարակվածությունն է, ուրիշին կարեկցելու ունակությունը: Մարդու հոգևոր ուղին՝ նաև մարդու հավատն է սեփական ուժերին, սեփական նպատակներին հասնելու ցանկությունը, դրան հասնելու դժվար ուղին հաղթահարելու ցանկությունը: Ես իմ հոգոր ուղին տեսնում եմնաև  ինքնակրթությամբ, ինքնազարգացման և ինքս ինձ մեջ զարգացնում եմ հավատն աշխարհի և մարդկան նկատմամբ:

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ես համաձայն եմ Ջոն Գատոյի մտքերի հետ, քանի որ երեխան պետք է ունենա հնարավորություն բացահայտելու իր ունակությունները, հնարավորությունները: Երեխայի համար պետք է ստեղծել կրթության ազատ պայմաններ, որպեսզի երեխան իրեն ազատ զգա: Երեխայի մոտ պետք է զարգանա ինքնակրթությունը, ինքնավստահությունը:

Posted in Հայոց լեզու 8

ՊԱՐԶ ԵՎ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՍՏՈՐՈԳՅԱԼ

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները): 

  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
  • Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
  • Նրա հայրը դու ես:
  • Հարևան սենյակում հավաքվեք:
  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
  • Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:

Նշիր դրանց տարբերությունը: 

Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • Այն ստորոգյալը, որը կազմված է բայով, կոչվում է պարզ ստորոգյալ:
  • Այն ստորոգյալը, որը կազմված է այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: պարզ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ

Ստորոգյալի կետադրությունը:

  • Սուրենը վազում է, թռչկոտում է: – Սուրենը վազում է, թռչկոտում:
  • Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: – Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
  • Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: – Արևը շողում է,ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
  • Անտառը դատարկվում է ու չորանում: – Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը:

Posted in Հայոց լեզու 8

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

  1. Ես նշմարեցի:
  2. Դեղձենիները ներկվել էին:
  3. Աչքը կկշտանա:
  4. Ես ունեմ:
  5. Գլուխը դողում էր:

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Նախնական նախադասությունը ընդարձակ էր, իսկ վերջնականը համառոտ։

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

  1. Սպիտակ կատուն բակում բռնում է մեծ մկանը, որպեսզի ուտի:
  2. Երեկոյան բակում մեղմ քամին փչեց գեղեցիկ ծաղիկների վրա:
  3. Գեղեցիկ դելֆինները լողում էին մաքուր ծովում:
  4. Երկար և լայն արահետը ձգվել էր դեպի ցորենի դաշտերը:
  5. Գարնան վարարած Գետերը քանդում են այն ամենը ինչ հանդիպում է իրենց ճանափարհին:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Նախնական նախադասությունը համառոտ էր, իսկ վերջնականը ընդարձակ։

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող (երևալ) երևաց:
  2. Գարնան արևոտ օրերը ինձ (հիշեցնել) հիշեցրեցին, որ մայիսն է:
  3. Քամին (հալածել) հալածեց մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ (լողալ) լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

  • Մի մասը լռում (են) է:
  • Երեմն ընկերոջ հետ (գնացին) գնաց:
  • Ընդունվում (է) են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն) կատարի:
  • Պահանջվում (է) են վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում: 

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

  • Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք

  1. Կապտավուն սարերն այնքան պարզ(ինչպե՞ս) էին երևում, որ հեռվից(որտեղի՞ցկարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները:
  2. Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ(ե՞րբ) այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու:
  3. Քամուց հնձանի դռնակը մեղմ(ինչպե՞սճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ(ինչպե՞սերգում էր մի հին երգ:
  4. Շուտով(ե՞րբկիջնի ձմեռ, բացվող գարնանը նորից(երբվանի՞ցպիտի բանա այգու դուռը:
  5. Հանկարծ(ե՞րբմի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը:
  6. Ներքևում(որտե՞ղ)՝ քարերի վրա, այնքան միրհավ կար:
  7. Այսօր(ե՞րբանտառում լռություն է:
  8. Ամենուրեք(որտե՞ղթագավորում էր անշշուկ անդորրը:
  9. Հորեղբայր Ջեկը շատ(ինչքա՞նէր հառաչում:
  10. Երկար(ինչքա՞ննստում էր և սաստիկ(ինչքա՞նհուզված լսում դեղնած ծառերի սոսափը:

Ե՞րբ – 5

Ինչպե՞ս – 3

Ինչքա՞ն – 3

Որտե՞ղ- 3

Մարդկությունը մինչև հիմա(ե՞րբ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մոտ ժամանակներս(ե՞րբ)  հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Վերջերս(ե՞րբ)  կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է(ե՞րբ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր(ե՞րբ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

մոտ ժամանակներսմինչև հիմաուր որ էվերջերսայսօր:Ժամանակի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ(ինչպե՞ս) նստեց գահին:

Սոված առյուծները զույգզույգ(ինչպե՞ս) կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամացկամաց(ինչպե՞ս) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին(ինչպե՞ս) շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը ոտնկայս(ինչպե՞ս) էին խմում:

միասինկամացկամացդանդաղհոտնկայսզույգզույգ:Ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած(որտե՞ղ) ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ(որտե՞ղ) ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն(որտե՞ղ) շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղտեղ(որտե՞ղ) սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ(որտե՞ղ), էլ չթողեց տուն-կտուր:

դռնեդուռցածտեղտեղգյուղեգյուղդեսուդեն:Տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին(ինչքա՞ն) թրջվել էր անձրևից:

Նա հաճախ(ինչքա՞ն) է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ(ինչքա՞ն) մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե(ինչքա՞ն) չէր լսվում:

Լևոնին ամենևին(ինչքա՞ն) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

գրեթեհաճախամենևինամբողջովինիսպառ:Չափի մակբայ

Առանձնացնել ըստ տեսակների.

Բազմիցս, երբեք, հետո, այլևս, պատեպատ, մոտավորապես, կրկին, շուտ, մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, շարունակ, դուրս, վաղուց, դարձյալ, փողոցն ի վար, ցմահ, հնուց, ուշ-ուշ, իսկույն, այլուր, գրեթե, նորից, հաճախ, մերթընդմերթ, ստեպ, ներկայումս, անդադար:

Տեղի մակբայ

Պատեպատ,դուրս, փողոցն ի վար, այլուր

Ժամանակի մակբայ

Բազմիցս,երբեք, հետո,այլևս մոտավորապես, շարունակ ,կրկին, շուտ, վաղուց, դարձյալ, հնուց, ուշ-ուշ, նորից, հաճախ, մերթընդմերթ,  ներկայումս

Ձևի մակբայ

Մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, ցմահ, իսկույն, ստեպ,  անդադար

Չափի մակբայ

Գրեթե