Posted in Պատմություն 8

Անգլիական Բուրժուական հեղափոխություն

Հեղափոխություն-հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում: 

http://Անգլիական Բուրժուական հեղափոխոթյուն

Ունենալով ժողովրդի աջակցությունը՝ խորհրդարանն իրականացրեց բարենորոգումներ՝ օրինակարգեց իր գործոնեությունը, արգելեց կամայական հարկերը, խրախուսեց ձեռներեցությունը, պատասխանատվության ենթարկեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս իրադարձություններով սկսվեց Անգլիական հեղա փոխությունը, որը շարունակվեց մինչև 1660 թ.։
Չարլզ I–ը մերժեց խորհրդարանի նախաձեռնությունը և հեռացավ Լոնդոնից։ Նա պատերազմ հայտարարեց։ Խորհրդարանն էլ ստեղծեց իր բանակը՝ Օ. Կրոմվելի գլխավորությամբ։ 1642–1649 թթ. ծավալվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ հեղափոխականները: 

Posted in Պատմություն 8

Հոկտեմբերի 14-20, առաջադրանք. առաջադրանք 1

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը//Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 23-24/
  • Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Ազգային–ազատագրական պայքարը վերաճեց Անկախության պատերազմի, որն ընթացավ 1775–1783 թթ.։ Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված գաղութների ներկայացուցիչների համաժողովը (Կոնգ րե սը) հռչակեց ամերիկացիների բնական իրավունքները՝ Անգլիայից պահանջելով ճանաչելու դրանք։ Սակայն մերժում ստանալով՝ սկսեց ձևավորել կանոնավոր բանակ։ Այդ գործը հանձնարարվեց Ջ. Վաշինգտոնին:
Մինչ ընթանում էին ռազմական գործողությունները, 1776 թ. հուլիսի 4–ին Կոնգրեսն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այն հիմնված էր լուսավորական գաղափարների վրա. ճանաչել ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Կոնգրեսը հռչակեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։ 

Անկախության հռչակումից հետո առաջին նախագահ ընտրվեց հենց Ջորջ Վաշինգտոնը: Նրա դերը ԱՄՆ-ի անկախության մեջ շատ կարևոր էր: