Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:
Ջրով լվացվեց: – Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:
Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.
- Բառ
- Բառակապակցություն
- Նախադասություն
Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:
- Սարից բերված հոտավետ ծաղիկները դաշտում օրորվում էին:
- Բարձր ժայռին կառուցված դամբարանից զարմացած դուրս եկան:
- Ուշադիր հետևում էինք զարմացած, յուրօրինակ, փողոցի անցորդին:
- Անիի ալևոր պապիկը աշխատում էր կավով:
- Անահիտը ընկերոջից նեղացել է իր պահվածքի համար:
Որոշիչի կետադրությունը:
Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:
Սրտաբուխ, մտերիմ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ, ուշքի բերեց նրան:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:
Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:
Կետադրիր:
- Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
- Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
- Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հանկարծ, ալեկոծվեց:
- Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր, չօգտագործված:
- Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
- Ծաղիկը, որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում, կարծես միակն էր:
- Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
- Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, դուրս թռավ անտառից:
- Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեօծ սրճամանով:
- Նրա՝ հիասթափությունը մատնում էին աչքերը, որոնք զրկվել էին կենսական փայլից:
Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:
Բարձր, հեռավոր լեռների ստվերները, մռայլ, ծածկել էին դաշտերը՝ կանաչ: Advertisements