- Կապտավուն սարերն այնքան պարզ(ինչպե՞ս) էին երևում, որ հեռվից(որտեղի՞ց) կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները:
- Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ(ե՞րբ) այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու:
- Քամուց հնձանի դռնակը մեղմ(ինչպե՞ս) ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ(ինչպե՞ս) երգում էր մի հին երգ:
- Շուտով(ե՞րբ) կիջնի ձմեռ, բացվող գարնանը նորից(երբվանի՞ց) պիտի բանա այգու դուռը:
- Հանկարծ(ե՞րբ) մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը:
- Ներքևում(որտե՞ղ)՝ քարերի վրա, այնքան միրհավ կար:
- Այսօր(ե՞րբ) անտառում լռություն է:
- Ամենուրեք(որտե՞ղ) թագավորում էր անշշուկ անդորրը:
- Հորեղբայր Ջեկը շատ(ինչքա՞ն) էր հառաչում:
- Երկար(ինչքա՞ն) նստում էր և սաստիկ(ինչքա՞ն) հուզված լսում դեղնած ծառերի սոսափը:
Ե՞րբ – 5
Ինչպե՞ս – 3
Ինչքա՞ն – 3
Որտե՞ղ- 3
Մարդկությունը մինչև հիմա(ե՞րբ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մոտ ժամանակներս(ե՞րբ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Վերջերս(ե՞րբ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է(ե՞րբ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր(ե՞րբ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
մոտ ժամանակներս, մինչև հիմա, ուր որ է, վերջերս, այսօր:Ժամանակի մակբայ
Զարմացած թագավորը դանդաղ(ինչպե՞ս) նստեց գահին:
Սոված առյուծները զույգ–զույգ(ինչպե՞ս) կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց–կամաց(ինչպե՞ս) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին(ինչպե՞ս) շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը ոտնկայս(ինչպե՞ս) էին խմում:
միասին, կամաց–կամաց, դանդաղ, հոտնկայս, զույգ–զույգ:Ձևի մակբայ
Մի ուլիկ ժայռից ցած(որտե՞ղ) ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ(որտե՞ղ) ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն(որտե՞ղ) շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ–տեղ(որտե՞ղ) սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ(որտե՞ղ), էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ, ցած, տեղ–տեղ, գյուղեգյուղ, դեսուդեն:Տեղի մակբայ
Թափառաշրջիկը ամբողջովին(ինչքա՞ն) թրջվել էր անձրևից:
Նա հաճախ(ինչքա՞ն) է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ(ինչքա՞ն) մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե(ինչքա՞ն) չէր լսվում:
Լևոնին ամենևին(ինչքա՞ն) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
գրեթե, հաճախ, ամենևին, ամբողջովին, իսպառ:Չափի մակբայ
Առանձնացնել ըստ տեսակների.
Բազմիցս, երբեք, հետո, այլևս, պատեպատ, մոտավորապես, կրկին, շուտ, մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, շարունակ, դուրս, վաղուց, դարձյալ, փողոցն ի վար, ցմահ, հնուց, ուշ-ուշ, իսկույն, այլուր, գրեթե, նորից, հաճախ, մերթընդմերթ, ստեպ, ներկայումս, անդադար:
Տեղի մակբայ
Պատեպատ,դուրս, փողոցն ի վար, այլուր
Ժամանակի մակբայ
Բազմիցս,երբեք, հետո,այլևս մոտավորապես, շարունակ ,կրկին, շուտ, վաղուց, դարձյալ, հնուց, ուշ-ուշ, նորից, հաճախ, մերթընդմերթ, ներկայումս
Ձևի մակբայ
Մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, ցմահ, իսկույն, ստեպ, անդադար
Չափի մակբայ
Գրեթե