- Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:
Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:
- Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:
Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Մի օր նրա դուռը թակեց Էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը։
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:
Մի օր նա փողոցում տեսավ Էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին։
Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:
Նա անընդհատ խուսափում էր Էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից։
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Բոլորը զարմանում էին Էդմունդ Հալեյի՝ նախկին ծովագնացի տոկունության վրա։
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր Էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով։
- Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ծեր կնոջից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շան երևալուն:
Մայրը որդուց` Գաբրիելից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:
Բուն բացահայտիչ. կետադրություն:
Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:
Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:
Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:
- Կետադրիր:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով, երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:
Կարմիր շորերով՝ աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը, Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից
- Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:
Օրինակ՝
Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:
Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք են աննշան թիվ:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:
Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:
Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցմաքի կյանքին: