Classwork: English in mind, slide 17, “Be an inventor”
Homework: Learn all new words from the text, use them in your own sentences

I don’t have any questions !!!!😂😂😂
Classwork: English in mind, slide 17, “Be an inventor”
Homework: Learn all new words from the text, use them in your own sentences

I don’t have any questions !!!!😂😂😂
Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝
Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունքվերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարություն։
13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։
Այսպիսով 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում մեծապես տուժեց հայ բնակչությունը: Շատ գավառներ հայտնվեցին կիսավեր վիճակում, նվազեց հայության թվաքանակը, շատ բնակաբայրեր դարձան ամայի:Պատերազմը մարդկութան համար միշտ էլ եղել է և կմնա չարիք: Ինչպես նշվում է մի ասույթում << Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>> (Կլաուզեվից): Իսկ ըստ Պասկալի պատերազմը <<Ահա ամեն տեսակի զավթումների սկիզբն ու պատկերն է ամբողջ աշխարհում>>: Եվ 1806- 1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի համար վերոհշյալ բնութագրումները կարելի է համարել ճշմարտություն: Սա մի պատերազմ էր, որում Թուրքիան ձգտում էր պահպանել իր իշխանությունը, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել կայուն պատնեշ այն ամբողջովին միացնելով իր կայսրության տարածքներին և ընդդիմադիր պետությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ ունենալ հաստատուն և ամուր պետական սահմանագիծ՝ բնակեցված Ռուսաստանի նկատմամբ բարյացկամանորեն տրամադրված քրիստոնյա ժողովուրդներով: Իսկ հայ ժողովրդի համար այս պատերազմը կարծես հույսի դուռ բացեց, քանի որ հայ ազատագրական միտքը ռուսական զենքի հետ էր կապում հայ ժողովրդի ազատագրության գործը, Ռուսաստանի մեջ էր տեսնում մի իրական ուժ, որի աջակցությամբ պիտի վերականգներ իր քաղաքական ինքնուրույնությունը:Անդրկովկասը լինելով պատերազմի թատերաբեմ՝ կրեց պատերազմի բոլոր հետևանքները՝ ավերածություններ, սով, կոտորածներ: Բայց ցավալիորեն պատերազմի արդյունքը բարենպաստ չէր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ հատկապես հայերի համար: Ռուսաստանը կովկասյան ճակատում կորցրեց բոլոր տարածքները: Պատերազմից հետո թուրքական իշխանություններն ուժեղացրին հայության հալածանքները՝ ավելի դժվարացնելով նրանց կյանքը:
Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:
Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:
Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին — ու՞մ:
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:
2. Գտնել հանգման խնդիրները:
3. Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
Ուղիղ խնդիր հանգման խնդիր
4. Կետադրել:
5. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեք կրավորական:
Իմ կարծիքով տարբերություն չկա: Եվ Այքն ընդհանրապես իրավունք չուներ զայրանաու, քանի որ հեծանիվն իրականում իրեն չէր պատկանում:
Составить предложения со словами “ время”, “ всему свое время”, “ время пошло”, “ время летит”.
Часто времени не хватает, чтобы играть во дворе.
Часто не стоит спешить, потому что у всего есть свое время.
Время шло, но мальчик не сделал домашнее задание.
Когда старик сказал, что время летит, дети его не поняли.
5 տարբեր մարդ ապրում են 5 տարբեր տներում, տարբեր գույնի, սիրում են տարբեր ուտեստներ, 5 տարբեր խմիչքներ, պահում են 5 տարբեր կեդանիներ:
Նորվեգացին ապրում է առաջին տան մեջ:
Անգլիացին ապրում է կարմիր տան մեջ:
Կանաչ տունը սպիտակից ձախ է, հարևան:
ֆրանսիացին թեյ է խմում:
Խնձորասերը կատվի հարևանն է:
Կատվատերը ջուր է խմում:
Դեղին տան տերը պիցցա է սիրում:
Գերմանացին փքաբլիթ է սիրում:
Կենտրոնում ապրողը կաթ է սիրում:
Պանրակերը թռչուն է պահում:
Շվեդը շուն է պահում:
Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքը:
Ձիատերը կապույտ տանն է ապրում:
Բրինձ ուտողը գարեջուր է խմում:
Կանաչ տանը կոֆե են խմում:

Վերնագիրը ներկայացնում է հենց պատմվածքըի իմաստը, որ երեխաները չընկալում էին այլ կերպ: Նրանք թշնամի ընդունում էին մի ողջ ազգի, սակայն դա այդպես չէ:
երբ առաջին անգամ լսեցի պատերազմի մասին, ոչ մի բան չէի հասկանում, տեսնում էի միայն տխուր ու մտահոգ մարդկանց: Բայց, երբ իմացա թե դա, որքան վատ բան է ինքս մտահոգ էի:
Պատերազմը հենց ինքը ատելի մի բան է:Այն իր ողջ պատմությամբ,հետևանքներով միայն ատելություն է թողնում: Պատերազմում յուրաքանչյուչը ատում է ինչ որ մեկին, չիմանալով թե ում: Պատերազմը սերմանում է ատելություն երկրների, ազգերի, հարևանների միջև: Պատերազմի ատելությունը լինում է միշտ: Սակայն սխալ եմ համարում, երբ մարդիկ ատում են մի ողջ ազգ:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:
Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/
Վարչական բաժանումը։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զոր քերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում, Զեյթունում։

XIX դարիառաջինռուս–պարսկականպատերազմիժամանակՖրանսիայիդրդմամբՕսմանյանկայսրությունը 1806 թ. դեկտեմբերինպատերազմսկսեցՌուսաստանիդեմ։Թեևռուսականբանակներըմիաժամանակստիպվածէինմարտերմղելև՛թուրքական, և՛պարսկականզորքերիդեմ, այդուհանդերձ, ունեցանլուրջհաջողություններ։ 1807 թ. հունիսի 18–ինԱխուրյանիմոտ՝ՓոքրՂարաքիլիսագյուղում, տեղիունեցածճակատամարտումնրանքպարտությանմատնեցինթուրքականզորքերին։ՌուսաստանիհաջողություններըստիպեցինօսմանյանԹուրքիային 1812 թ. մայիսինհայազգիդիվանագետՄանուկբեյիաջակցությամբԲուխարեստումկնքելհաշտություն: ՍակայնԱնդրկովկասումռուսներիգրավածտարածքներըվերադարձվեցինթուրքերին։
1826թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ, սկիզբ դնելով ռուս-պարսկական պատերազմին:Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագաընթացքի համար։Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ:Իսկ 1826թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։Ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։Նույն թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։
19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին,Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 1813թվականին հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Պարսկական կողմը հակադրված էր կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Լոռուց և Շամշադինից։ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով