Posted in Գրականություն

Մայրենի լեզվի օրեր

  • Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզվաընտանիքում նրա տեղը:

Հայերենը , հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի ինքնատիպությունը։

XIX դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնիխ Հյուշբամանը 1875   թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները, հիմնականում բառապաշարային, ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի  հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

  • Ձոն մայրենի լեզվին. բանաստեղծություններ, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին:

Բանաստեղծություններ

Հովհաննեգ Շիրազ , հայոց լեզու

Պարույր Սևակ , Հայոց լեզու

Ասույթներ

Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը… Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:
 Խաչատուր Աբովյան

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհ. Թումանյան

…Գրաբարը…ոսկի է,դա լեզու չէ,այլ երկնային երաժշտություն,պերճություն,ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ,և որքան էլ ինձ համար դժվար լինի,ես պատրաստ եմ ամեն ինչի,միայն թե իրագործեմ երազանքս`կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:
Վահան Տերյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց:
Ավետիք Իսահակյան

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության:
Ստեփան Զորյան

Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը:
Պարույր Սևակ

  • Դարձվածքներ, շրջասություններ ու թևավոր խոսքեր. դրանց ծագումը, առանձնահատկությունները, օրինակներ:
  • Լեզվական սխալներ, խախտումներ:
  • Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
  • Փոխառյալ բառերը հայերենում:
  • Հայերենի զարգացման փուլերը:
  • Հրաչյա Աճառյանի աշխատությունները:

Յուրաքանչյուր թեմային անդրադառնալիս՝ կարդալ երկու հոդված, նայել երկու ֆիլմ, առանձնացնել անհրաժեշտ ինֆորմացիան, եզրահանգում անել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s