1. Հայրենիքում
Բանաստեղծությունը հայրենիքի և ինչու ոչ նաև հայրենիքի հանդեպ կարոտի մասին է։ Բանաստեղծությունը շատ գեղեցիկ է։ Այս բանաստեղծությունը ես տեսնում եմ լեռների գույներով, որովհետև հայրենիքի կարոտի մասին է, իսկ Հայաստանը լեռներով հարուստ երկիր է և հայրենիքի կարոտ ասելիս պատկերացնում ենք մեր բարձրադիր սարերը։
2. Մոսկվա
Բանաստեղծությունը մենակության մասին էր։ Թե ինչպես է տառապում մարդը գիշերը մենակությունից։ Այս բանաստեղծությունը ես կնկարեի օգտագործելով սև և մուգ կապույտ գույները, որովհետև այն միայնակ և տխուր գիշերների մասին է։
3. Մեռելոց
Բանաստեղժությունը տխրության և դատարկության մասին է։ Ես այն կբնութագրեի սև, որովհետև այնտեղ խոսվում է դատարկության մասին, իսկ իմ պատկերացմամբ դատարկությունը պետք է նկարել սևով։
4. Ճամփին
Բանաստեղծությունն ուներ տխուր պատմություն, որովհետև բոլորը խառնաշփոթի մեջ էին և ոչ ոք չգիտեր ինչ աներ։Ես այս բանաստեղծությունը կպատկերեի մուգ կապույտում, որովհետև մարդկանց հոգին մութ էր և դատարկ, իսկ մութը ես պատկերում եմ մուգ կապույտով։
5. Հրդեհը
Բանաստեղծությունը հոգու հրդեհի մասին էր։ Ես այս բանաստեղծությունը կպատկերեի կարմիրով, օգտագործելով այն որպես կրակի գույն, իսկ կրակի հետևը կներկեի մուգ կապույտ, որովհետև այն հոգու կրակի մասին էր, իսկ այրվող կոգին դատարկ է ինում, իսկ դարակնը ես նկարում եմ սևով։