
- Տալ «քաղաքացիական հասարակություն», «կուսակցություն», «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:
Քաղաքացիական հասարակություն – Քաղաքացիական հասարակությունը տերմին է, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունի։ Քաղաքացիական հասարակությունը բաց, պլյուրալիստականհասարակություն է։
Կուսակցություն – Որևէ դասակարգի կազմակերպվածության բարձրագույն ձևը հանդիսացող և նրա առավել ակտիվ մասը ներկայացնող քաղաքական կազմակերպություն, որը պաշտպանում է իր դասակարգի շահերը և ղեկավարում թշնամական դասակարգերի դեմ մղվող պայքարը:
Ընդհանուր ընտրական համակարգ – Առանձնացվում են ընտրական համակարգի մի քանի տեսակներ, որոնցից են՝
- համամասնական կամ պրոպորցիոնալ,
- մեծամասնական կամ մաժորիտար,
- խառը ընտրական համակարգեր։
Համամասնական ընտրական համակարգերի պայմաններում ընտրությունները անց են կազվում կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողները իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։ Գործում է համամասնական ընտրական համակարգի 2 տարբերակ։ Առաջինի դեպքում կուսակցություններն իրենք են ձևավորում իրենց ընտրացուցակները ըստ հերթականության։ Երկրորդ դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը։ Այս քվեարկությունը կոչվում է ռեյտինգային կամ վարկանշային քվեարկություն, որի օգնությամբ որոշվում է ցուցակի մեջ գտնվող մարդկանց հեղինակությունը։ Հաջորդ ընտրական համակարգը մեծամասնական կամ մաժորիտար ընտրական համակարգն է։ Այս համակարգն ունի 2 տեսակ՝
- բացարձակ մեծամասնական,
- հարաբերական մեծամասնական։
- Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:
Պահպանողականությունը առաջացել է արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում: Սկզբբնապես պահպանողականությունը համարյա նույնական էր հետադիմությանը: Պայքարում էր ինչպես հեղափոխական, այնպես էլ բարենորոգչական փոփոխությունների դեմ: Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում այն էապես փոխվեց: Հասարակության նորացման խնդրին մոտենում էր՝ ելնելով բանական չափանիշներից. պահպանելով դարերով կուտակված ազգային արժեքները, հասարակությունը վերակառուցել անընդհատ և աստիճանական բարենորոգումներով: Ազատականության գաղափարները սերտորեն առնչվում էր XVII-XVIII դդ. լայն տարածում գտած բնական իրավունքի տեսության հետ: Այն պահանջում էր հասարակական առաջադիմության հիմքում դնել մարդու, հասարակության և պետության շահերի համադրումը:
- Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության պարտադիր պայման է:
Կարծում եմ համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության պարտադիր պայման է, քանի որ ժողովուրդը չի կարող վարել երկիրը, եթե նա իրավունք չունի ընտրելու, թե ով ղեկավարի իր երկիրը: Կարծում եմ, որ դա ոչ թե պարտադիր այլ ամենակարևոր պայմանն է, առաջնային, որովհետև ամենակարևոր հարցերից է, թե ով է ղեկավարում երկիրը, իսկ, թե ով կղեկավարի դա պետք է ընտրի ժողովուրդը, եթե իհարկե երկրում ժողովրդավարություն է: