Գտի՛ր պատճառի պարագաները:
- Տիկինը սարսռաց սեփական մտքից:
- Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են կլիմայի փոփոխության պատճառով:
- Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:
- Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:
- Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց:
Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:
- Շների ծառայությունների մասին պետք է խոսել, քանի որ նրանք անհանհստացնում են բնակիչներին (ինչո՞ւ):
- Ոչ մի հնար չօգնեց, որովհետև նա չէր լսում մեզ (ինչո՞ւ):
- Լճում ձկների տեսակները շատացել են ջրի քաղցրությունից (ինչի՞ց):
- Նա աշխատանքից դուրս եկավ զբաղվածության պատճառով (ինչի՞ պատճառով):
- Երեխաները հասարակությունից (ինչի՞ց) կաշկանդվում էին:
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
- Գետերի հոսանքում (տեղի պարագա) ձուկն (ենթակա) ազատ երթևեկելու (ստորոգյալ) հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք սեփականատերերի կողմից (վերաբերության խնդիր) դրված են (ստորոգյալ) ջրմուղ սարքեր ու կայաններ (ենթակա) (պատճառի պարագա):
Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:
- Քանի որ լույսը շատ էր, ձկները խորն էին իջել:
Լույսի պատճառով ձկները խորն էին իջել։
- Երեկոն շատ խաղաղ էր, որովհետև մեքենաներ չկային:
Երեկոն շատ խաղաղ էր մեքենաների չլինելու պատճառով։
- Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր, քանի որ հարկերը չէր մուծել:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր հարկերը չմուծելու պատճառով։
- Հրամանները շատ արագ էին կատարվում, քանի որ նրանցից էր կախված հայրենիքի ճակատագիրը:
Հրամանները շատ արագ էին կատարվում հայրենիքի ճակատագիրն իրենցից կախված լինելու պատճառով։
- Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերներ է ունեցել, որովհետև սիրում էր մենակ աշխատել:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել մենակ աշխատել սիրելու պատճառով։
Կետադրի՛ր:
- Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար:
- Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ:
- Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին, և անվերջ շոյում՝ փայփայում նրանց:
- Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը՝ դրսից ռուսական Լադոգա և Չադ լճերից բերվել է Հայաստան:
- Որպես սառն անուշեղեն, չինացիները գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: