Posted in Գրականություն 10

Վահան Թոթովենց

Հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 1-ին Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի Մեզրե քաղաքի Խարբերդի գյուղում։ Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907 թվականին)՝ աշակերտելով Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին։1907թ.-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908թ.-ին Թոթովենցը մեկնել է Կ.Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը՝ «Ավերակ»-ը, 1909թ.-ին՝ «Սրինգ»-ը։ 1909թ.-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա Նյու Յորք: 1912թ.-ին ընդունվել Վիսկոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։  1915թ.-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել է Վանում և Էրզրումում։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։ 1917-1918թթ.-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։ 1916-1920թթ.-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916թ.), «Տոնոն» (1917թ.) վիպակները, «Ողբ անմահության» (1916թ.), «Արևելք» (1918թ.) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918թ.) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի վերաբերյալ։  Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920թ.-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը՝ Արշիպելագոսի կղզիներ»։ 1920թ.-ի դեկտեմբերին մեծ ոգևորությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922թ.-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922թ.) վեպը, որում անդրադարձել է համաշխարհային պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923թ.-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926թթ.-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923թ.), «Պողպատի ճաշ» (1924թ.), «Նոր Բյուզանդիոն» (1925թ.), «Սասմա ծռեր» (1925թ.), «Հրդեհ» (1927թ.) դրամատիկական երկերը, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացել է համամիութենական մրցանակի։ 1934թ.-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։  1929-1936թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է: Այդ շրջանում լույս է տեսնում «Ամերիկա» (1929թ.) պատմվածաշարը։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» (1933թ.) վեպը, «Հրկիզված թղթեր» (1934թ.), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934թ.) վիպակները և այլն։ Մահացել է 1938 թվականին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s