Posted in Կենսաբանություն

Մարտի 16-20 առցանց առաջադրանք

Շնչառական համակարգ:Կառուցվածքը և ֆունկցիան

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քիթ-կոկորդ՝ կառուցվաշքը և ֆունկցիան

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է :

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչառական համակարգի կառուցվածքը և հիվանդությունները

Բրոնխալ Ասթմա
Բրոնխալ ասթման  խրոնիկական հիվանդություն է:Բրոնխիալ ասթման լինում է անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային ալերգիկ հիվանդություն:
Բրոնխիտ
Բրոնխիտը հիվանդություն է,որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային,ալերգիկ և այլ):Այդ հիվանդությունով առավել հաճախ հիվանդանում են փոքրերը:
Տուրբերկուլյոզ
Տուրբերկուլյոզ իրենից ներկայացնում է քրոնիկական վարաքիչ հիվանդություն:Հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը,քանզի նրանց օրգանիզմում վարկակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա, ինչպես թողնել ծխելը

Անկախ այն բանից, թե ինչպես եք օգտագործում, ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտային ցանկացած արտադրանքի մեջ առկա են միայն առողջության համար վտանգավոր նյութեր՝ ացետոնից ու խեժից մին​չև նիկոտին և ածխածնի երկօքսիդ: Նյութերը, որոնք դուք շնչում եք, ազդում են ոչ միայն ձեր թոքերի, այլև ամբողջ մարմնի վրա:Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև ձեր օրգանիզմի համակարգերի վրա երկարաժամկետ ազդեցությունների: Թեև ծխելը հիմնականում բերում է տարիների ընթացքում նկատվող խնդիրների, սակայն երբեմն դրանք արտահայտվում են անմիջապես:

Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում դա կարող է բերել մի շարք խնդիրների: Ծխող մարդիկ թոքային հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, որոնցից են` էմֆիզեմա, քրոնիկական բրոնխիտ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, թոքերի քաղցկեղ
։

Ծխախոտից հրաժարվելը կարող է հանգեցնել շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ ձեր շնչառական համակարգը վերականգնվում է:
Երեխաները, որոնց ծխողները ծխում են, ավելի հակված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` հազը, ասթման, թոքաբորբը և բրոնխիտը:

Տնային առաջադրանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ,պատրաստել ուսումնական նյութեր,  4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:Հարցերի դեպքում անպայման գրեք, թարգմանությունը գրավոր ինձ ուղարկեք, ես կստուգեմ , որից հետո նոր կկցեք ֆիլմին, որպեսզի սխալներ չլինեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s