Հարց 1. Որպես սնունդ դուք օգտագործում եք…
- Հիմնականում սեզոնային, թարմ և տեղական արտադրության մրգեր և բանջարեղեններ
- Հիմնականում թարմ սննդամթերք,սակայն դեմ չեք նաև որոշ սառեցված և պահածոյացված մթերքներ գնել
- Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ
- Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախ սնվում եք ռեստորաններում
Հարց 2. Որքան հաճախ եք ուտում միս կամ ձուկ
- Երբեք
- Ժամանակ առ ժամանակ` 1-3 անգամ շաբաթական
- Շաբաթական 4-5 անգամ
- Ամեն օր
Հարց 3. Դուք ապրում եք …
- Փոքր բնակարանում
- Միջին չափսի բնակարանում կամ փոքր առանձնատանը
- Ընդարձակ բնակարանում կամ ոչ մեծ առանձնատանը
- Մեծ առանձնատանը
Հարց 4. Դուք՝
- Աղբը տեսակավորում եք և հանձնում վերամշակող ընկերություն
- Աղբը տեսակավորում եք
- Միայն թուղթն ու պլաստիկն եք տեսակավորում
- Աղբը չեք տեսակավորում և ամբողջը մեկ տեղ եք գցում
Հարց 5. Ինչպե՞ս եք տաքացնում ձեր տունը
- Արևային մարկոցով
- Գազով
- Էլեկտրական էներգիայով
- Գազ, էլեկտրաէներգիա
Հարց 6. Որպես էներգիայի սպառող
- Օգագործում եք միայն արևային մարտկոցներ
- Օգտագործում եք գազ և էլ․էներգիա, բայց շատ խնայողաբար
- Էներգիայի օգտագործման ծավալները ձեզ չի մտահոգում
- Միացնում եք օդորակիչ, էլեկտրական թեյնիկ, ֆեն, հեռուստացույց, համակարգիչ և դա ձեզ չի մտահոգում
Հարց 7. Թուղթը ձեր կենցաղում
- Թուղթ գրեթե չեք օգտագործում, միայն էլեկտրոնային եք աշխատում
- Ունեք տետրեր, գրքեր, բայց գերադասում եք էլեկտրոնային հարթակները
- Ունեք տետրեր, սևագրեր, թղթային նամակներ, թերթեր և ամսագրեր
- Ամեն օր գնում եք թերթ, ամսագիր, տետրեր, գրքեր, այլ
Հարց 8. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք մեքենայից
- Մեքենա չունենք
- Ունենք մեքենա, բայց հազվադեպ ենք օգտագործում
- Ամեն օր օգտվում ենք մեքենայից
- Ընտանիքի բոլոր անդամներն էլ ունեն մեքենա և ամեն մեկն իր մեքենայով է ճանապարհ գնում
Հարց 9. Ջուրն իմ կենցաղում
- Ես շատ կարճ ժամանակում եմ լոգանք ընդունում, ջուրը անմիջապես փակում եմ
- Սիրում եմ ջուրը բաց թողնել, որ սառի
- Ատամներս լվանալիս ջուրը բաց եմ թողնում
- Երկար ժամանակ եմ օգտագործում լոգանք ընդունելիս, հաճախ եմ մոռանում ծորակի ջուրը փակել
Հարց 10. Որտե՞ղ եք անցկացնում ձեր արձակուրդը
- Տանը
- Տանից ոչ հեռու, տեղական հանգստյան վայրերում
- Մեկնում եմ այնպիսի վայր, ուր ինքնաթիռով կարող եմ հասնել մի քանի ժամում
- Ինքնաթիռովմեկնում եմ որևէ էկզոտիկ վայր